
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Միջոցառման նպատակը ճգնաժամային իրավիճակներում ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակի բարձրացումն էր: Ուսումնավարժության թեման էր «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի