Լուրեր
Մահացել է գրող, ազատամարտիկ, սցենարիստ, անձավախույզ, լեռնագնաց Վահան Տեր-Ղազարյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ին Երևանում կյանքից հեռացել է գրող, ազատամարտիկ, սցենարիստ, անձավախույզ, լեռնագնաց Վահան Տեր-Ղազարյանը։ Նա ծնվել է 1950 թվականի հուլիսի 26-ին Երևանում։ Սովորել է

«Արմենիա» միջազգային փառատոնով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով էլ սեպտեմբերի 29-ին կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը։ Մեկ ամիս տևողությամբ փառատոնի ընթացքում տեղի

Մեկնարկել են ՀՀ անկախության հռչակման 30-ամյակին նվիրված գիտաժողովը և ցուցահանդեսը

Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին «Երևան Գրանդ Հոթել» հյուրանոցում բացվել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված գիտաժողով: Բացման ելույթներին հաջորդել են պանելային քննարկում և հրավիրյալ բանախոսների 4 զեկուցումներ՝ նվիրված անկախության տարիների ձեռքբերումներին և խնդիրներին։ Բացման միջոցառումների շարքում Հայաստանի

Տարեցների ձեռարվեստի ցուցադրություն` ներկայացնելու ազգային ոչ նյութական մշակութային ժառանգությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա «Տարեցների ներուժը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման ռեսուրս»

Իրականացվել է «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի գործնական փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-17-ը և սեպտեմբերի 22-24-ը ՀՀ Արարատի և Կոտայքի մարզային և համայնքային գրադարանների 45 աշխատողների

Միքայել Նազարենկո. «Անմահացած ընկերներս կուզեին մեզ տեսնել ավելի հզոր ու ուժեղ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Նկարիչների միությունում մեկնարկել է «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ

Տեսական ու գործնական դասընթացներ՝ նվիրված գորգագիտությանը

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը վերսկսում է մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը նվիրված եռամսյա դասընթացները: Եռամսյա դասընթացներն այս անգամ նվիրված են գորգագիտությանը, ինչը հնարավորություն կտա գեղարվեստական գործվածքի վերաբերյալ ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ:

Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը՝ ճարտարապետական գլուխգործոց Երերույքից

Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը տրվել է Երերույքի տաճարի տարածքում «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ հոգևոր-դասական երաժշտության համերգով: «Այս տարի Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով՝ սեպտեմբերի 25-26-ը»։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և