ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը համատեղ իրականացնում են «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ միասին նոյեմբերի 16-23-ը կազմակերպում է «Հնագիտական մետաղ. ճանաչում, պահպանում և վերականգնում» խորագրով գիտագործնական դասընթաց (ծրագիրը կցվում է):
Դասընթացին մասնակցել ցանկացող հաստատությունների ներկայացուցիչները կարող են գրանցվել մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ՝ armheritage@gmail.com էլեկտրոնային փոստին ուղարկելով մասնակցի անունը, ազգանունը և ներկայացրած հաստատության անվանումը: