
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Լոռու մարզ՝ վտանգված հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու նպատակով: Աշխատակիցներն առաջինն այցելել են Հարավկովկասյան երկաթուղու Սանահինի կայարան: Կայարանի շենքը և դրան կից դեպոն (կայանը) առաջիններից է Հայաստանում.