Լուրեր
«Մեր հարևան Իրանը» խորագրով ցուցահանդեսը հայ-իրանական մշակութային հարաբերություններին նոր լիցքեր կհաղորդի

Փետրվարի 5-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Նկարչական մրցույթին մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաները:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է կոմպոզիտորների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի կոմպոզիտորների միության և Հայկական երաժշտական համաժողովի ղեկավար անձնակազմին ու մի խումբ անդամների: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ողջունելով ներկաներին՝

Ամփոփվել է «1102. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով (2020 թվականի հունվարի 31-ի N 62-Ա) հաստատված «Գրահրատարակչության ոլորտի նախաձեռնությունները քննող մասնագիտական խորհուրդը» ձևավորել է «1102. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2021 թվականին դրամաշնորհ ստացող ֆիզիկական

«Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս»

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս» ժամանակավոր ցուցադրությունը, որը կգործի մինչև հունիսի 1-ը։ Քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Արա Հարությունյանը մոնումենտալ արվեստում իր ճանապարհը սկսել և

Արմատներով արցախցի, միջազգային համբավ ունեցող դաշնակահարը ելույթ կունենա Ֆիլհարմոնիկի հետ

Արմատներով արցախցի, բելգիաբնակ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը փետրվարի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Սիմֆոնիկ համերգի ընթացքում կհնչեն Բեթհովենի ստեղծագործություններից, մասնավորապես՝

Ա. Խաչատրյանի տուն-թանգարան. «Լեզուներ և մշակույթ» նոր կրթական  ծրագիր

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը մշակույթն ու լեզուների ուսուցումը համատեղելու և անկաշկանդ մթնոլորտում անգլերենի իմացության մակարդակը բարելավելու հիանալի հնարավորություն է ընձեռում: Փետրվարի 5-ին՝ ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացվի յուրօրինակ թեյախմության միջոցառում, որի ընթացքում տեղի կունենան ֆիլմի դիտում և

Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» պարբերականում

Լույս է տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) 2021 թ. պարբերականը, որում ընդգրկված են նաև հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված հոդվածներ։ Մասնավորապես հրապարակվել են «Այրոգի» ստվերների թատրոնի ղեկավար

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրով նոր գործիքներ՝  Հայաստանի պետական կամերային նվագախմբին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայանալիք համերգ-շնորհանդեսին կգործարկվեն Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված երաժշտական նոր գործիքները՝ «Yamaha» ընկերության դաշնամուր, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ: Գործիքները նվագախմբին են տրամադրվել Ճապոնիայի կառավարության

«Թատրոնն էկրանին». Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը սկսում է նոր նախագիծ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնն իրականացնում է «Թատրոնն էկրանին» նախագիծը, որի շրջանակում ստեղծվել են 15 կարճամետրաժ վավերագրական-խաղարկային ֆիլմեր, որոնք թատրոնը բացահայտում են ներսից: Ծրագրի նպատակն է սերտացնել թատրոն-հանդիսատես կապը, հանրությանը ներկայացնել թատրոնի ստեղծագործական