Լուրեր
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ՝ ՀՀ մարզերի 73 բնակավայրերում և Երևանի 12 վարչական շրջաններում

Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում անցկացվել են տարաբնույթ մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, քննարկում-բանախոսություններ: ՀՀ մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի է ունեցել «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես

Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տեղի է ունեցել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառում

ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում` Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ: Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդները, կրթական հաստատությունների

Ֆինանսական հատկացումներ՝ թանգարաններում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ներդրման համար

ՀՀ կառավարության նիստում ընդունվել է որոշում, ըստ որի՝ նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 23 մլն 759 հազար դրամի չափով: Գումարը կուղղվի ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարաններում և արգելոց-թանգարաններում «Էլեկտրոնային

«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի ժամանակացույց

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում և Դիլիջանում ապրիլի 29-ից մայիսի 16-ը կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 7-րդ միջազգային փառատոնը՝ «Հայկական խճանկար» խորագրով: Փառատոնի նպատակն է ապահովել համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում՝ ծրագրում

Կրթության և մշակույթի իրավունքների իրացման հարցերը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագրում

2023 թ. հունիսի 8-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագրում ներառված են կրթության և մշակույթի իրավունքների իրացման հարցերը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ-ում այսօր կայացած քննարկման ժամանակ։

Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր»

Այս տարի լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, դերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը հայտարարում են մրցույթ

Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: