Լուրեր
Պետական միջոցառումներին ՀՀ օրհներգի կենդանի կատարումը դառնում է պարտադիր. հաստատվել է կարգը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգը։ Հարցը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ պետական խորհրդանիշների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորումն ու դրանց միասնական ստանդարտի ապահովումը Կառավարության առաջնահերթ ուղղություններից են։

«Այո՛, կարող ենք. ինքնավստահությունը կարևոր արժեք է». Ժաննա Անդրեասյանը՝ գիտությամբ զբաղվող կանանց և աղջիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով» խորագրով միջոցառմանը՝ նվիրված Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում քննարկվել են գիտության ոլորտում կանանց

Այս տարի լրանում է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակը. համերգ՝ նվիրված հոբելյանին

Այս տարի լրանում է հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու 350-ամյակը, որն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության այս տարվա հոբելյանական ծրագրերի ցանկում: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել բացառիկ համերգ՝ նվիրված

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովին: Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ կրթության ոլորտի և տեխնոլոգիական համայնքի համագործակցությունը հաջողության պատմություն է: «Կրթությունը տեխնոլոգիական համայնքի անբաժանելի ուղեկիցն է. ԱՏՁՄ-ի պատմությունն

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ

Փետրվարի 11-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է որպես Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օր։ Այս օրը կոչված է ընդգծելու կանանց նշանակալի ներդրումը գիտության մեջ, նրանց ներգրավվածության կարևորությունը գիտական ոլորտում, ինչպես նաև նրանց հետազոտական, ստեղծագործական և կառավարչական ներուժի

Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններում

Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի շրջանակում ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 15-23-ը․ նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ,

Մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ հրաձգության Եվրոպայի Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Մրցումային վերջին օրը 10 մ օդամղիչ ատրճանակ, մինչև 18 տարեկան տղաների տրիո մրցաձևում Հայաստանի հավաքականի անդամներ

Հայաստան-Հունաստան մշակութային կապերի խորացում․ ԱԺ-ում քննարկվել է միջպետական համաձայնագիրը

Ազգային ժողովի հերթական նիստում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները, ինչպես նաև մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և ծագման երկիր ռեստիտուցիայի

Հայ ըմբիշները 26 մեդալ են նվաճել Էստոնիայում անցկացված միջազգային մրցաշարում

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվել է Քրիստիան Պալուսալուի անվան ըմբշամարտի 37-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին հորիզոնականները։ Ազատ ոճայիններից մրցաշարի չեմպիոններ են դարձել Մանվել Խնձրցյանը