Լուրեր
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ՝ ոլորտային հարցերի քննարկման և տարեվերջյան ամփոփման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Սպորտի կառավարման կենտրոնի

Լրագրողների հավատարմագրում՝ «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի քվեարկության համար

ԿԳՄՍ նախարարությունը սկսում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը՝ 2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար: Մրցույթի քվեարկության համար կարող են հավատարմագրվել այն լրատվամիջոցները (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն, տպագիր մամուլ, էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներ), որոնք՝ հայկական սպորտը լուսաբանող առնվազն

Բարեկամության խորացման գործում կարևոր դեր ունի հայ համայնքը. Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Ռումինիայի ազգային տոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Ռումինիայի ազգային տոնին նվիրված հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպել է Հայաստանում Ռումինիայի դեսպանությունը: Նախարարը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել ներկաներին՝ նշելով, որ Հայաստանը հետամուտ է Ռումինիայի հետ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովն ամփոփվել է Երևանի հռչակագրով

Ափոփվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» միջազգային երկօրյա համաժողովը: Ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և

Նամականիշ՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Գյումրու դարբնության ավանդույթ» թեմայով

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Գյումրու դարբնության ավանդույթ» թեմային: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի

Ամփոփվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Թելիկ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր Տավուշի մարզի Իջևան, Աչաջուր, Գանձաքար և Խաշթառակ համայնքների կանանց շրջանում ապահովել

«Ամ, ամիս, ու ժամ» խորագրով ցուցահանդես-պերֆորմանսը՝ Աշտարակի դրամատիկական թատրոնում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, Աշտարակի դրամատիկական թատրոնում կկայանա Միքայել Նազարենկոյի «Ամ, ամիս ու ժամ» խորագրով նորարարական ցուցահանդես-պերֆորմանսը։ Նախագիծը հանդիսատեսին առաջարկում է վերապրել ժամանակի ընթացքը՝ բանաստեղծական տողերի, պարի և հեղինակային երաժշտության համադրությամբ։

Լրացուցիչ հատկացումներ՝ մշակույթի ոլորտի ծրագրերին

Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակների արժանացած մշակույթի գործիչների դրամական խրախուսման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել են լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների դրամական խրախուսում» միջոցառման

«ԱրտՆեքսուս» ծրագրի շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի