Լուրեր
22 դասաժամի փոխարեն 18-20 դասաժամ շաբաթական. նվազեցվել է ուսուցչի դրույքային ծանրաբեռնվածությունը

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ վերանայվել է դպրոցների ուսուցիչների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների աշխատաժամանակը: Մինչ հարցի զեկուցումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է հանրապետության մանկավարժներին Ուսուցչի տոնի առթիվ. «Շնորհավորում

Աջակցության ծրագրեր ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների և ուսուցիչների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ, ինչպես նաև Կառավարության աջակցության ծրագրերի ընթացքը: Ըստ Նազելի Բաղդասարյանի

«Ջազի սերունդ» խորագրով համերգ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 15-րդ անգամ անցկացնում է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակում կիրականացվի «Ջազի սերունդ» խորագրով համերգային երեկոն: Այն տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ոսկե մեդալ՝ կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայից

2023 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Ինդոնեզիայում կայացել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադան, որին Հայաստանը մասնակցել է առաջին անգամ։ Մեր երկիրը ներկայացրել է «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Կամունի Աբրահամյանը: Առկա ձևաչափով անցկացված եզրափակիչ փուլում թեստային և հետազոտական աշխատանքների

Հայ-ֆրանսիական մշակութային երկխոսություն. Վանաձորում կկայանա «Որդին» ներկայացման պրեմիերան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հոկտեմբերի 7-ին և 8-ին կկայանա ֆրանսիացի

Ամփոփվել է «Աղետների կառավարում» դասընթաց-վարժանքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանքի արդյունքները: Երկօրյա դասընթացը նախատեսված էր մշակութային կազմակերպությունների մասնագետների և արտակարգ իրավիճակների ծառայությունների համար: Այն

«Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները». դասընթաց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 90-ամյակի շրջանակում հոկտեմբերի 4-6-ը կանցկացվի «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման եռօրյա դասընթացը: Հոկտեմբերի 4-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է եռօրյա վերապատրաստման դասընթացը, որը վարում է Իրանի Մանկապատանեկան գրականության

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթությունը կկազմակերպվի ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ուսումնարանների և քոլեջների տնօրեններին: Շրջաբերականում, մասնավորապես, նշված է. «Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների