«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամն աշխատանքներ է իրականացնում գրաֆիկական քարտեր և պրոցեսորներ նախագծող համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատար «Nvidia» ընկերության հայաստանյան գրասենյակի՝ «Էնվիդիա Արմենիա» ընկերության հետ՝ ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ:

Նախաձեռնության շրջանակում ապրիլի 23-ին կկազմակերպվի «NVIDIA Girls' Day in Armenia» խորագրով միջոցառում՝ նախատեսված 11-ից 16 տարեկան աղջիկների համար, որոնք հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով, արհեստական բանականությամբ և համակարգչային խաղերով:

Միջոցառումը կանցկացվի ժամը 19:00-22:00-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ անգլերենով: Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ NVIDIA Girls' Day in Armenia! Registration form (google.com)):

Միջոցառման շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան շփվելու ընկերության մասնագետների հետ, պատկերացում կազմելու աշխարհը ձևավորող առաջադեմ տեխնոլոգիաների մասին, սովորելու, թե ինչպես են ռոբոտները տեսնում և ընկալում աշխարհը, և ինչպես են ստեղծվում համակարգչային խաղերի տեսողական ակտիվները: