Լուրեր
Ոչ պետական դպրոցների հետ քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ՀՀ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Արաքսիա Սվաջյանը նշել է, որ կրթության ոլորտում ներկայում իրականացվում են մի շարք

Արթուր Մարտիրոսյանը Փարիզում մասնակցում է «Դպրոցական սնունդ» կոալիցիայի Գլոբալ համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-19-ը Փարիզում մասնակցում է «Դպրոցական սնունդ» կոալիցիայի առաջին Գլոբալ համաժողովին: Հայաստանի պատվիրակության կազմում է նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը:

«Վարպետության դաս. Մեկնարկ». պատանի երաժիշտ-կատարողների հետ կհանդիպեն Ալեքսանդր Կոսեմյանը և Հենրի Զիգֆրիդսոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2020 թվականից իրականացվում է «Վարպետության դաս. Մեկնարկ» կրթամշակութային ծրագիրը: Այն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝

Ի գիտություն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների. հրապարակվել են ուսումնարանների և քոլեջների ցանկերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները:

Կայացել է ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությունը

«Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությունը: Պարգևները՝ հուշախորհրդանիշը, վկայականը և դրամական մրցանակը, հաղթողներին հանձնել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Ի գիտություն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների. հրապարակվել են բուհերի ցանկերը

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հրապարակել է այն բուհերի ցանկը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները՝

Հոբելյանական երեկո՝ նվիրված Հայաստանի երաժշտական ընկերության 65-ամյակին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում կայացել է Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության հիմնադրման 65-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Հոբելյանական միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նախարարի տեղակալը շնորհավորել է Հայաստանի երաժշտական (երգչախմբային)

Հայաստանը մասնակցում է «HOME/HOPE» խորագրով Լառնակայի բիենալեին 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հայ արվեստագետները մասնակցում են 2023 թվականի հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 24-ը Կիպրոսի Հանրապետության Լառնակա քաղաքում տեղի ունեցող «HOME/HOPE» խորագրով բիենալեին: Բիենալեի համադրողն է Եվա Կռավտը: Լառնակայի բիենալեին հայկական ժամանակակից արվեստը ներկայացնում են

«Երևանի միջազգային թատերական փառատոնը կդառնա մեր մշակութային կյանքի անբաժանելի մասը». Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 18-ը կանցկացվի Երևանյան միջազգային թատերական առաջին փառատոնը։ Փառատոնի կազմակերպիչն է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: Փառատոնի մեկնարկից առաջ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել