Լուրեր
Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է Շարժայի գրքի միջազգային ամենամյա տոնավաճառին

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ, ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան աջակցությամբ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Շարժայի գրքի միջազգային տոնավաճառին: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակության կազմում էին՝ «Էդիտ Պրինտ»

Մեկնարկում է «Կին» միջազգային 16-րդ կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 11-ին մեկնարկում է «ԿԻՆ» միջազգային 16-րդ կինոփառատոնը, որը կտևի մինչև նոյեմբերի 15-ը: Փառատոնն արդեն 16 տարի ցուցադրում է աշխարհի ամենատարբեր կին ռեժիսորների հեղինակած ֆիլմերը` հայ և արտասահմանցի կին կինոռեժիսորների միջև

Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը` նվիրված քառյակի հիմնադիր, ականավոր ջութակահար Ավետ Գաբրիելյանի ծննդյան 120-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 9-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը` նվիրված քառյակի հիմնադիր, ականավոր ջութակահար Ավետ Գաբրիելյանի ծննդյան 120-ամյակին: Քառյակի հետ ելույթ կունենա կլարնետահար Սուրեն Խորոզյանը:

Մեկնարկել է «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնի երևանյան փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Արմմոնո մշակութային փառատոն» կազմակերպության նախաձեռնությամբ, նոյեմբերի 7-ին մեկնարկել է «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնի երևանյան փուլը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը: «Արմմոնո Plus» թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային

Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը Հայաստանում

Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանն արձանագրել է, որ Հայաստանում ծրագրի գործունեության 24-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ միջոցառումն անցկացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։ «Խորհրդանշական այս փաստը վկայում է, որ նախարարությունը կարևորում է ծրագրի՝ Հայաստանի բուհերի կարողությունների հզորացմանն

184 մլն դրամ` դպրոցների շենքային պայմանների բարելավմանը

Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ ուսումնական հաստատությունները տարիներ շարունակ դիմել են նախարարությանը, բայց բյուջեում գումարների բացակայության պատճառով մերժվել են: Խոսքը դպրոցների ջեռուցման, էլեկտրամատակարարման համակարգերի, տանիքների վատթար վիճակի և բնականոն գործունեության համար անհրաժեշտ մի շարք խնդիրների

Կմեկնարկի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի երկրորդ շրջափուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՀՀ մարզերի ու Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաների ու մանկավարժների միջև գործնական, կրթական և ստեղծագործական համագործակցության խթանման նպատակով Երևանի Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցն այսօրվանից սկսում է երաժշտական և արվեստի դպրոցների

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր

Ի պատասխան «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկի վերաբերյալ հարցումների և առկա դժգոհությունների, հայտնում ենք․ Թեպետ աշխատանքային քննարկման նպատակով