Լուրեր
Ոչ ֆորմալ կրթության հնարավորություն՝ Սյունիքի մարզի երիտասարդների համար

Գորիսի պետական համալսարանը հայտարարում է անվճար ոչ ֆորմալ դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքների, այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմի ազդեցությունն իրենց վրա կրած

Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել է փոքր բրոնզե մեդալներին: Այս քաշային կարգում

Մարմնամարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել; Հայաստանի հավաքականն այս գիշեր վերադարձել է հայրենիք: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝

Հայտարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանում ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի կայացրած որոշումը՝ մարզական էթիկայի տեսանկյունից։ Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե

Բացման հանդիսավոր արարողությամբ Երևանում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացման տպավորիչ արարողությամբ պաշտոնապես տրվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի առաջնությունում պայքարը կսկսեն ապրիլի 16-ից: Մրցումները կանցկացվեն ապրիլի 15-23-ը: Ներկայացնում ենք հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

Վարչապետն ընդունել է ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, առաջնության նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը,

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի կոնգրեսում ընդունված որոշումները՝ ի նպաստ ծանրամարտի զարգացման

Կայացել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) կոնգրեսը, որը Երևանում անցկացվում է առաջին անգամ: Կոնգրեսին մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հավակնում է դառնալ լավագույններից մեկը. կազմակերպիչները հանդիպել են լրագրողների հետ

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հավակնում է դառնալ լավագույններից մեկը Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ. այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել են երևանյան առաջնության կազմակերպիչները: Լրագրողների հետ հանդիպել և առաջնության նախապատրաստական աշխատանքներն ամփոփել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի