Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները: Յուրիկ Հովեյանն առաջնության ոսկե մեդալին արժանացել է ՝ 63 կգ քաշայինների եզրափակչում լարված պայքարում առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երոմիենկոյի
Եվրոպական ամառային երրորդ խաղերի ծրագրով այսօր «Նովի Տարգ» արենայում կկայանան բռնցքամարտի քառորդ եզրափակչի մենամարտերը, որտեղ Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա: 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը կմենամարտի ադրբեջանցի Մուրադ Ալահվերդիևի հետ, Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ուժերը կչափի Բուլղարիայի
Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի ծրագրով շարունակվում են բռնցքամարտի, սուսերամարտի և ջրացատկի մրցումները: Հայ բռնցքամարտիկներից հունիսի 26-ին երկրորդ հաղթանակն է տարել ու քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Վերջինս Եվրոպական խաղերի 1/8 եզրափակչում մենամարտել
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը մրցումային առաջին օրվա արդյունքներով եզրափակչի երկու մասնակից ունի: Հին աշխարհամասի առաջնության հաղթողի տիտղոսի համար կպայքարեն 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանն ու 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը:
Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի ծրագրով մուայթայի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Խաչիկյանը քառորդ եզրափակչի իր մեկնարկային մենամարտում առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Լեոն Բալբաչի նկատմամբ,
Հայաստանի թիմը երկրորդ մեդալն է նվաճել Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում: Կարատե մարզաձևի -68կգ քաշային կարգում Անիտա Մակյանը, հաղթելով իսպանացի Մարիա Նիետոյին և ուկրաինացի Էլինա Մելնիկին, դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, 0-4 հաշվով զիջել է Շվեյցարիայի ներկայացուցիչ
Հայաստանի աթլետիկայի հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպական ամառային երրորդ խաղերում: Հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը, ամփոփելով հայ աթլետների մասնակցությունը, նշել է՝ մարզիկները հանդես են եկել իրենց հնարավորությունների սահմանում, իսկ արդյունքները կարելի է գոհացուցիչ համարել: «Բոլոր ուժեղագույնները, բացառությամբ արագավազորդ տղաների,
Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերում հունիսի 23-ին «ատրճանակ» ձևի մարզիկներ Բենիկ Խլղաթյանը (289 միավոր) և Էլմիրա Կարապետյանը (292 միավոր) 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում միասին խոցելով 581 միավոր՝ անցել են եզրափակիչ: Եզրափակչում զիջելով միայն Իտալիայի թիմին՝ հրաձիգները
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Հարություն Հովհաննիսյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը