ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է 2024 թվականի՝ «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման փուլը:

Մրցույթի նպատակն է`

  • զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը,
  • ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում,
  • խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև` 500.000-ական դրամ:

Մրցութային հանձնաժողովn առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կունենան.

  • կիրառական նշանակություն,
  • ներկայացված գաղափարի շարունակականության ապահովում,
  • հանրային մասնակցության բաղադրիչ:

Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝

  • հայտերի ընդունում և նախնական ընտրված հայտերի գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից,
  • փորձագետների կողմից հայտերի փորձագիտական գնահատում՝ շնորհանդեսի միջոցով,
  • մրցույթի արդյունքների ամփոփում և յուրաքանչյուր անվանակարգում հաղթող հայտատուների պարգևատրում։

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

  1. ֆիզիկամաթեմատիկական գիտություններ (մաթեմատիկա, ֆիզիկա, մեխանիկա, աստղագիտություն, էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա),
  2. տեղեկատվական տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն (ռոբոտատեխնիկական համակարգեր),
  3. մանկավարժական տեխնոլոգիաներ (մանկավարժական, պատմական բանասիրական և հոգեբանական գիտություններ),
  4. ռազմական անվտանգության համակարգեր (ռազմական, տեխնիկական),
  5. կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ (կենսաբանական, գյուղատնտեսական, քիմիական գիտություններ, վերականգնվող և այլընտրանքային էներգետիկա, նյութագիտություն):

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել anush.mkhitaryan@escs.am էլեկտրոնային հասցեին համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:

Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաև ռուսերեն կամ անգլերեն լեզուներով՝ համաձայն ներկայացված ձևաչափի:

Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման փուլը վերահայտարարվում է 2024 թվականի հուլիսի 22-ից մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել 010 599 642 և 010 599 643 հեռախոսահամարներին: