Լուրեր
Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվեն ավելի քան 14 հազար ուսուցիչներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ուսուցչի հերթական (պարտադիր) ատեստավորման նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են պարտադիր ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման նոր

Հաստատվել է դպրոցի տնօրենների վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 19 կազմակերպություն. «Նոր ժամանակների կրթություն»

Գործարկվել է «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը, որն առավել արդիական է, ֆունկցիոնալ և հարմար օգտվողների համար: Կայքը հասանելի է https://lib.armedu.am/ հասցեով։ «Պաշարների շտեմարան»-ի «Հաճախ տրվող հարցեր» և «Ուղեցույց»

Այս տարի բուհերի ընդունելության քննություններին կմասնակցի 13573 դիմորդ

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է 2022 թ. բուհերի ընդունելության քննությունների դիմում-հայտերի արդյունքները: Ըստ բանախոսի ներկայացրած տվյալների՝ նախորդ տարվա համեմատ այս տարի դիմորդների թիվը աճել է. 2022 թ. դիմում-հայտ

Հայ-էստոնական փոխգործակցությունն ընդլայնվելու միտում ունի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի պետ

Կառավարությունը հաստատել է Գավառի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը մայիսի 19-ի նիստում հաստատել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Ռուզաննա Հակոբյանի ընտրության արդյունքները: Նշենք, որ բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է 5 տարի

Ընդունելության քննությունների անցկացման համար ձևավորվել է 41 քննական կենտրոն

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2022-23 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների անցկացման նպատակով ձևավորված քննական կենտրոնների ցանկը: Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են 41 քննական կենտրոններ, որոնցից 14-ը կգործեն մայրաքաղաք Երևանում, 27-ը՝ մարզերում: Արցախում կգործի 8 քննական կենտրոն: Քննական

«Մեդիասպառո՞ղ, թե՞ մեդիաստեղծող». աշակերտները ներկայացրել են նախագծային աշխատանքներ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր կայացել է «Մեդիասպառո՞ղ, թե՞ մեդիաստեղծող» մեդիագրագիտության ուսումնական նախագծերի ծրագրի ամփոփիչ փուլը, որն իրականացրել է ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը: Ծրագրի նպատակն էր խթանել մեդիագրագիտության նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը,

Հայտնի են միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 7.06.2022 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», 10.06.2022 թ. - «Օտար լեզուներ» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն»), 14.06.2022 թ. -