Լուրեր
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում ներկայացրել է 2022 թ. իրականացված աշխատանքները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում ներկայացրել է 2022 թվականին Կառավարության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ նախարարի՝ ավելի քան վեցամյա դադարից հետո 2022 թվականին Ազգային ժողովն

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանին: Հիշեցնենք, որ ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ

Արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորում. ԿԳՄՍ նախարարի տեղակալների ասուլիսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թ. մարտի 15-ից հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության մեկնարկի մասին: ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Արա Խզմալյանն ու Կարեն Գիլոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ

Մեկնարկում է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է պետական կամ հա­մայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխա­տողների կամավոր

Նշանակվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի՝ 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ հետևյալ կազմով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, Արդարադատության նախարարի տեղակալ

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը կներկայացվի 6 հարթակով

2023 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 30-ը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում («Կատապուլտ տաղավար») կներկայացվեն «Կատապուլտ» ծրագրի կապսուլային նախագծերի մասնակիցները: «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, բացահայտում է ծրագրի տաղանդավոր մասնակիցներին և նրանց արտադրանքը Հայաստանի

Ուսման հրավեր՝ ՉԺՀ Ռենմինի համալսարանում սովորելու համար

ՉԺՀ Ռենմինի համալսարանը հայտարարում է «Մետաքսի ճանապարհ» դպրոցի կողմից մագիստրոսական ծրագրի կրթաթոշակի տրամադրման մրցույթ։ Համալսարանը մագիստրոսական ծրագրեր է առաջարկում քաղաքագիտություն, տնտեսագիտություն, իրավունք և մշակույթ մասնագիտացումներով։ Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով https://bit.ly/3TtZ9YZ հղմամբ: Դիմումների ներկայացման

Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

2023 թ. փետրվարի 1-10-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կազմակերպված Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադայի հաղթողներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի

Հաստատվել է «Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի վերապատրաստման» ուղեցույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 2502-Ա/2 հրամանով հաստատվել է «Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի վերապատրաստման» ուղեցույցը։ Ուղեցույցը մշակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակում իրականացվող երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի արդյունքների, հաշվետվությունների,