Լուրեր
«Ավելի հաճախ լսեք ինքներդ ձեզ». ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շրջանավարտներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Վահան Թոթովենցի անվան թիվ 57 հիմնական դպրոցի «Վերջին դաս» միջոցառմանը: Ավարտական հանդիսությանը ներկա են եղել

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը վերջին դասի կապակցությամբ

Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր և ուղենշային օրվա կապակցությամբ: Գիտեմ, որ շատ հարցեր ունեք. դրանց մի մասի պատասխանները վստահաբար գտել եք դպրոցի և ձեր ուսուցիչների շնորհիվ։ Հարցերի մեծ փնջի համար էլ այս պահին պատասխան չունեք և ձեր

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի 5 անվանակարգում ներկայացվել է 66 հայտ

Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են գնահատման արդյունքները: 2023 թվականին «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի

107 դպրոց և կրթահամալիր՝ շուրջ 30 հազար երեխայի համար

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 396 մլն 600 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի ՀՀ Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում 42 հաստատության՝ 20 կրթահամալիրի ստեղծման և 22 դպրոցի կառուցման

Միջազգային գիտական փառատոնում հայ դպրոցականները ստացել են հատուկ մրցանակ՝ հեղինակավոր բուհի կրթաթոշակ

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մրցանակակիրներ Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանն ԱՄՆ Դալլաս քաղաքում մասնակցել են Regeneron միջազգային գիտական և ինժեներական փառատոնին (International Science and Engineering Fair - ISEF): Փառատոնին հայ աշակերտները ներկայացրել են կենսաքայքայվող

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում անդրադարձել է ակադեմիական քաղաքի նախագծին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ակադեմիական քաղաքի նախագծին: Պատգամավոր Արեն Մկրտչյանին հետաքրքրել է, թե ինչ փուլում է գտնվում ծրագիրը, և արդեն հայտնի է՝ ինչ ծախսերի մասին է խոսքը: Նախարարը

Հայ-լատվիական համագործակցություն երիտասարդության ոլորտում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լատվիայի Հանրապետությունում: Այցի նպատակն է ՀՀ երիտասարդների կարիքներից բխող և միջազգային չափանիշներին համապատասխանող «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծ մշակելու համար ուսումնասիրել Լատվիայի Հանրապետության՝ Հայաստանի հետ տնտեսական,

Արաքսիա Սվաջյանն այցելել է Շիրակի մարզի հանրակրթական և ՄԿՈՒ մի շարք հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզի մի շարք հանրակրթական և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի կրթօջախների պայմաններին և քննարկել ուսումնական տարվա

Զալցբուրգի համալսարանի հայագետ, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտին եռօրյա դասախոսությամբ հանդես կգա ԳՊՀ-ում

Գորիսի պետական համալսարանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում հյուրընկալել է Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի