ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ ծանոթանալու դրանց մարզադահլիճների ընդհանուր վիճակին և առկա խնդիրներին:

Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 118 և թիվ 184 ավագ, թիվ 145 և թիվ 136 հիմնական դպրոցներ՝ պետական բյուջեի ծրագրերով դպրոցների կառուցված և վերակառուցված մարզադահլիճներում կատարված աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:

Միաժամանակ, Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նաև հետևել է կիսամյակի ընթացքում 60 ժամից ավելի բացակայած սովորողների լրացուցիչ գրավոր աշխատանքների ընթացքին, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը:

Արաքսիա Սվաջյանն այցելել է նաև Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարան, ծանոթացել ուսումնական տարվա ավարտով պայմանավորված մի շարք աշխատանքների: