Լուրեր
Կարեն Գիլոյանը ներկա է եղել ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանին նվիրված միջազգային հուշամրցաշարին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցել է Հայաստանի և ևս 7 երկրի շուրջ 130 ներկայացուցիչ:

5 դահուկորդ Սլովենիայում կմասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի դահուկային սպորտի հավաքականը փետրվարի 22-ից մարտի 5-ը Սլովենիայում կմասնակցի դահուկավազքի աշխարհի առաջնությանը: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Կատյա Գալստյանը, Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը և Աննա Ռաշոյանը։ Հավաքականի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը թիմին կմիանա փետրվարի 25-ին։ Միքայել

Մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Գերմանիայի Կոտբուս քաղաք, որտեղ փետրվարի 23-26-ը կկայանա առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը։ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: Թիմը հանդես

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականը 9 մեդալ է նվաճել Ռուսաստանի Ռյազան քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում: Հայաստանի թիմը մրցաշարին մասնակցել է 11 ըմբիշներով, որոնք նվաճել են 6 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Մրցաշարում հաղթողի կոչումը

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը և համագործակցության հնարավորությունները

2022 թ. «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրի շրջանակում փորձագետ Գեղամ Ռոստոմյանի նախաձեռնությամբ կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԿԲԱ ֆեդերացիայի ներկայացուցիչների և «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի գյուղատնտեսական գիտություններ անվանակարգի հայտատուների հանդիպումը: Միջոցառմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ

«Հատիսը»՝ Հայաստանի բասկետբոլի կանանց 2022/2023 մրցաշրջանի չեմպիոն

Հանգստյան օրերին կայացել են Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնության 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումները: Չեմպիոնի կոչումը նվաճել է «Հատիսը»՝ կանանց կանոնավոր առաջնության եզրափակչում 73-68 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիսի» նկատմամբ: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Ակիմա Ռիչարդսը «Լես Ֆոքսիս» ակումբից՝

Բռնցքամարտիկները Բուլղարիայում մասնակցում են Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 12 մարզիկով մեկնել է Բուլղարիա՝ մասնակցելու Ստրանջայի միջազգային մրցաշարին: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր

Հայաստանում կամավորության ինստիտուտի զարգացումը՝ Երիտասարդական ֆորումի քննարկման առանցքում

ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը Գյումրիում մասնակցել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության․ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր, վաղը» ծրագրի շրջանակում կազմակերպված երիտասարդական ֆորումին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կամավորության ճանաչելիության,

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Սերբիայի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ արժանանալով արծաթե մեդալի: Հայ մարզիկը 1500 մետր վազքատարածությունը հաղթահարել է 3:40.89 րոպեում, ինչը Հայաստանի նոր ռեկորդ է: Բելգրադի միջազգային մրցաշարին մասնակցել է