
Բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի մայիսի 26-ին: Այս տարի չեմպիոնության համար կպայքարի 6 թիմ՝ «Ուրարտուն», ՖԻՄԱ-ն, «Էրեբունին», ԲԿՄԱ-ն, «Արթիկը» և «Դվինը»։ Բասկետբոլային հանդիպումները կկայանան «Միկա» մարզադահլիճում, սակայն մի քանի խաղ «Արթիկը» կանցկացնի սեփական հարկի տակ՝ Արթիկ քաղաքում։