Լուրեր
Ձյուդոիստները կմասնակցեն Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 5-ից 6-ը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը: Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Յուրի Իսրայելյանը (60 կգ), Ստյոպա Դարբինյանը (66 կգ), Արսեն Ավետիսյանը (73 կգ) և

«Սա համեստ գնահատականն է ձեր կատարած ազգանվեր աշխատանքին». Վահրամ Դումանյանը կոչումներ է շնորհել մարզաշխարհի ներկայացուցիչներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, մարզական կոչումներ են շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ սա մարզիկների և մարզիչների կատարած ազգանվեր աշխատանքի շատ համեստ գնահատականն է. «Մարզաշխարհի

Հայաստանը կդառնա ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացված անդամ

Կառավարության՝ նոյեմբերի 4-ին կայացած նիստում հաստատվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միու­թյան միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջար­կությունը: Ծրագիրը նախատեսված է 2021-27 թվականների համար:

Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Սերբիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ 6-2 հաշվով հաղթանակ տանելով Շվեդիայի ներկայացուցչի նկատմամբ։ Նշենք՝ մարզադահլիճում մեր ըմբիշին սատարել են նաև Հայաստանի բռնցքամարտի

«Պետությունն անելու է շատ ավելին, քան երբևէ արել է». Կարեն Գիլոյանը հանդիպել է հաշմանդամային սպորտի ներկայացուցիչների հետ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր նախարարությունում խորհրդակցություն է հրավիրել հաշմանդամային սպորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են «Հայաստանի

Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Դավիթ Օվասապյանը՝ արծաթե, Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Սերբիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել․ հունահռոմեական ոճի ըմբիշ, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանն արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 1։2 հաշվով պարտվելով իրանցի Ամին Միրզազադեին։ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն

Բռնցքամարտի ԱԱ․ Դավիթ Չալոյանն ու Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստաննապահովել է առաջին մեդալները: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակչում կամային հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Լալիզբեկ Մոլուջանովի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Գերծանր քաշային կարգում

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Դավիթ Օվասափյանը եզրափակչում է

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի կազմում մրցումային առաջին օրը հաջող է հանդես եկել ու եզրափակչի ուղեգիր է նվաճել 130 կգ քաշային Դավիթ

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովն ու Դավիթ Չալոյանն այսօր կպայքարեն մեդալի համար

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկում է քառորդ եզրափակչի փուլը. Հայաստանից պայքարը շարունակում է 2 բռնցքամարտիկ՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Բաչկովն ու Չալոյանը կանցկացնեն 1/4 եզրափակչի