Լուրեր
«Այս դժվարին ժամանակներում ձեր հաղթանակները ոգևորում են մեր ժողովրդին». Վահրամ Դումանյանն ընդունել է մեդալակիր ըմբիշներին և բռնցքամարտիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ըմբշամարտի աշխարհի Մ23 տարեկանների և բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնություններում մեդալներ նվաճած մարզիկներին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի և բռնցքամարտի ֆեդերացիաների

Նախագիծ՝ ուսուցչի հերթական ատեստավորման և վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ներկայացվող փոփոխությունների ու լրացումների անհրաժեշտությունը բխում է հանրակրթության բարեփոխումների շրջանակում ուսուցչին ներկայացվող՝ մասնագիտական շարունակական կրթություն

Հայ ծանրորդները երկամարտի 15 մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականներն Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունն ավարտել են երկամարտի 15 մեդալով: Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցահարթակ է դուրս եկել գերծանր քաշային Վարազդատ Լալայանը և Մ23 տարեկանների մրցապայքարում չեմպիոն հռչակվել՝ երկամարտի

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի հաղթողները

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում այսօր անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով շուրջ 1400

Դպրոցաշինության ծրագրերը կշարունակվեն. ԱԺ-ն քննարկել է վարկային համաձայնագիրը

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախագծի վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ԱՄՆ-ում մասնակցել է «Հայաստանի խոստում» խորագրով համաժողովին

ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 23-27-ը գործուղվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու «Հայաստանի խոստում» խորագրով կրթական համաժողովին: Համաժողովն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի'ր, Հայաստան» ՀԿ-ի, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի

Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում՝ նոյեմբերի 7-13-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2022 թ․ նոյեմբերի 7-13-ը հայտարարում են մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում և հրավիրում են ՀՀ բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական և մշակութային

Հայտնի են Հայաստանի սեղանի թենիսի թիմային առաջնության հաղթողները

Հոկտեմբերի 22-23-ը կայացել է Հայաստանի սեղանի թենիսի թիմային առաջնությունը, որին մասնակցել են տղամարդկանց 11 և կանանց 10 թիմեր ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից: Կանանց մրցապայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է «Հայաստան» մարզական ընկերության թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Մալաթիա համայնքի

ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել են «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած երիտասարդները

Հոկտեմբերի 20-26-ը «Էրազմուս+» ծրագրի ուսումնական այցի շրջանակում 16 երկրներից 37 ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան: Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի ուսումնական այցի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդության և ոչ ֆորմալ կրթության ոլորտի ներկայացուցիչներին ընդունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: