Լուրեր
Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագրի մեկնարկի

Հայտերի լրացուցիչ ընդունելություն՝ դասագրքերի համապատասխանությունը գնահատող հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով

«Հանրակրթության պետական չափորոշչի» պահանջներին 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների ստեղծվող դասագրքերի համապատասխանությունը գնահատելու նպատակով ձևավորվող առարկայական հանձնաժողովներում ընդգրկվելու համար հայտարարվում է հայտերի լրացուցիչ ընդունում: Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են 2023 թվականի մարտի

Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլին ընդառաջ

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը: Քննարկվել են մրցաշարի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանության

Տավուշի մարզի դպրոցների տնօրենները ներկայացրել են հանրակրթության նոր չափորոշչի ներդրման փորձը

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են հանրապետության մենթոր-ավագ դպրոցների և Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ և տեղակալներ, մեթոդմիավորումների նախագահներ և ուսուցիչներ: Հանդիպման նպատակն էր քննարկել չափորոշիչների ներդրման

Դպրոցում չաշխատող, բայց ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող անձինք ևս կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը

Գործադիրի նիստում այսօր հավանության է արժանացել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյուն­­քով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրա­մադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաս­տատելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հարցը

«Ամեն ինչ պետք է անենք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս ընդունելու համար». ԵԱ-ի կազմկոմիտեի անդամների մամուլի ասուլիսը

Երևանում ապրիլին մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն ամենակարևորներից է 2023 թվականի հանրային կյանքում. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են առաջնության կազմկոմիտեի անդամները: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի

Հնդկաստանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Երեկ կայացել է մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, մասնակից երկրների դրոշների շքերթն ու առաջնության վիճակահանությունը: Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի դրոշակակիրը եղել է Եվրոպայի չեմպիոն

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում ներկայացրել է 2022 թ. իրականացված աշխատանքները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում ներկայացրել է 2022 թվականին Կառավարության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ նախարարի՝ ավելի քան վեցամյա դադարից հետո 2022 թվականին Ազգային ժողովն