«Հանրակրթության պետական չափորոշչի» պահանջներին 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների ստեղծվող դասագրքերի համապատասխանությունը գնահատելու նպատակով ձևավորվող առարկայական հանձնաժողովներում ընդգրկվելու համար հայտարարվում է հայտերի լրացուցիչ ընդունում:

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են 2023 թվականի մարտի 17-30-ը ներառյալ: Մեկ անձի կողմից հայտը լրացվում է մեկ անգամ՝ ընտրելով մեկ դասագիրք կամ մեկ մասնագիտական ուղղություն: Հայտագրումն անհրաժեշտ է իրականացնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3n1SbxQ

2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների ստեղծվող դասագրքերի գնահատման հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով անհրաժեշտ է ընտրել ներքոնշյալ առարկաների դասագրքերից կամ դրանց գնահատման համար մասնագիտական ուղղություններից մեկը՝

  • «Երաժշտություն 2»
  • «Երաժշտություն 5»
  • «Գերմաներեն 7»
  • «Ֆիզկուլտուրա 7»
  • «Երաժշտություն 7»
  • «Կերպարվեստ 7»
  • «Գերմաներեն 10»
  • «Ֆիզկուլտուրա 10»
  • «Երաժշտություն 10»
  • «Արվեստ 10»
  • «Կերպարվեստ 10»
  • Բժիշկ-հիգիենիստ
  • Նկարիչ- ձևավորող