Լուրեր
Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին: Միջազգային ֆեդերացիայում Հայաստանի հայտը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Տեղեկացնենք՝ սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում: Հիշեցնենք՝ 2023

Կարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, հետևել վերակառուցման աշխատանքների ընթացքին: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին: Մարզադպրոցը նախատեսվում է

Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Հայաստանի պատմության թանգարանում այսօր հյուրընկալվել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի և թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ հյուրերը

Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն: Նախարարը և տեղակալը թատրոնում դիտել են «Լռակյաց հիվանդը» ներկայացումը: «Լռակյաց հիվանդը» յուրահատուկ տեղ է զբաղեցնում թատրոնի խաղացանկում: Ներկայացման ռեժիսոր

Հատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը

ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: Ըստ այդմ՝ hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր,

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և գործընկեր կառույցների աջակցությամբ ապրիլի 4-5-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցաշարն այսուհետ պարբերական բնույթի կկրի: Ապրիլի 2-ից սկսած` միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները կժամանեն Երևան: Գավաթի խաղարկությանը,

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեին (նստավայրը՝ Մոսկվա): ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք`

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը հանդես է եկել «Մշակութային երկամսյակի» շրջանակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ իրականացնում է «Մշակութային երկամսյակ» նախաձեռնությունը: Երկամսյակի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում և մարզի այլ մշակութային հարթակներում հանդես կգան նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները։

Քննարկվել  է ArtNexus  մշակութային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «The Swedish Arts Grants Committee» կազմակերպության պատվիրակությանը՝ արվեստի դրամաշնորհների կոմիտեի բաժնի ղեկավար Մագնուս Կիրխհոֆի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ժամանակակից արվեստի