Լուրեր
Մեկնարկել է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» հայագիտական միջազգային գիտաժողովը

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում հունիսի 21-23-ն անցկացվում է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցին: «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով

Միջոցառումներ՝ նվիրված Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին

2021 թվականի նոյեմբերի 23-ին՝ Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Հայաստանի կողմից ներկայացված Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի (Կաթողիկոս Ներսես Դ Կլայեցի) մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում»՝ 2022-2023

7 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ՝ հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի պատվիրակությունը հունիսի 9-ից 16-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում 15 մարզիկով մասնակցել է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությանը: Հայ բազկամարտիկները մրցել են ձախ և աջ ձեռքերով՝ նվաճելով 7 ոսկե,

Սայաթ-Նովային նվիրված երաժշտական փառատոն՝ Հաղպատում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 17-18-ին, Լոռու մարզի Հաղպատ գյուղում անցկացվել է Սայաթ-Նովային նվիրված երաժշտական փառատոն։ Միջոցառման բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջիկներ: Արա Խզմալյանն իր խոսքում

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն առաջին տեղն է գրավել Եվրոպայի պատանեկան առաջնության թիմային հաշվարկում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը: Հատկանշական է՝ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է ազատ կամ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հաղթում թիմային պայքարում: Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Ռուսական արվեստի թանգարանը վերաբացվել է նորացված մշտական ցուցադրությամբ

Վերանորոգումից հետո վերաբացվել է Ռուսական արվեստի թանգարանը (Պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ այցելուներին ներկայանալով նորացված մշտական ցուցադրությամբ: Թանգարանի մշտական ցուցադրության բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, արվեսատագետներ, մշակույթի գործիչներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստասեր հանրություն: ՀՀ

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին 15 երկրի ըմբիշներ են մասնակցել

ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո Երևանում անցկացվել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ

Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը՝ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկության հաղթողներ

Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկության մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ նվաճեցին: Հանդես գալով 57 կգ քաշային