Լուրեր
«Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին ուղղված աջակցության ծրագրերը պետք է լինեն նպատակային». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է գրական ոլորտի ներկայացուցիչների՝ գրողների, թարգմանիչների և գրականագետների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Նվիրվում է Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին. «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերա

Հուլիսի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում փորձ է արվում համադրել և ի մի բերել դուրյանական արվեստի ողջ ներկապնակը, ամփոփ ներկայացնել մեծ դիրիժորի

Մեկնարկել են ՀՀ Սյունիքի մարզի Համլետավան գյուղի 17-18-րդ դարի մատուռ-դամբարանի վերականգնման աշխատանքները

ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի մատուռի վերականգնման և տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծը հավանության է արժանացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստին, այնուհետև հաստատվել է աշխատանքային նախագիծը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել է պատմության և մշակույթի

ՀՀ մարզերի երաժշտական, արվեստի դպրոցների շնորհալի սաների հաշվետու համերգն ու ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում իրականացրել է հաշվետու համերգ-ցուցահանդես: Միջոցառման մասնակիցներն էին ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների շնորհալի սաները: «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում բացվել է

Կարեն Գիլոյանն ընդունել է բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Ելենա Շակիրովա-Բունիաթյանցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է 1992 թ. Բարսելոնայի Օլիմպիական խաղերում ԱՊՀ-ի միասնական թիմի բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Ելենա Շակիրովա-Բունիաթյանցին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բասկետբոլի Ա-լիգայի

Եվրոպական խաղեր. Բռնցքամարտիկներն անմասն մնացին մեդալներից

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականը ևս ավարտեց իր ելույթները Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում, որը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի կազմում մեդալ նվաճելուն մոտ էին 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 71 կգ

Ներսես Շնորհալին իր անփոխարինելի տեղն է զբաղեցնում հայոց միջնադարի հոգևոր պատմության մեջ. Ժաննա Անդրեասյան

Հունիսի 28-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է Ներսես Շնորհալու 850-րդ տարելիցին նվիրված եզրափակիչ միջոցառումը՝ «Հովեր» երգչախմբի համերգը։ Համերգին ներկա էին ՅՈԻՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, հրավիրված հյուրեր, Ֆրանսիայի գիտական շրջանակների ներկայացուցիչներ, քույր եկեղեցիների հոգևոր հայրեր: Ողջույնի խոսքով հանդես են եկել

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայում անցկացված Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Երեկ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալի համար գոտեմարտել է 60 կգ

Տեղի կունենա մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների շնորհալի սաների հաշվետու համերգ-ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը հունիսի 29-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կիրականացնի հաշվետու համերգ-ցուցահանդես, որին կմասնակցեն ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների շնորհալի սաները: Միջոցառումը միտված է գեղարվեստական