Լուրեր
«Պարահանդես-դիմակահանդես» օպերան կհնչի ՀԱՖՆ-ի կատարմամբ

Հայաստանում հազվադեպ հնչող Ջուզեպպե Վերդիի բուռն և դրամատիկ «Պարահանդես-դիմակահանդես» օպերան կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում նոյեմբերի 3-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Բեկնազարյանի «Խաս Փուշ» ֆիլմը՝ МоМА թանգարանում

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (МоМА) նոյեմբերի 3-ին առաջին անգամ կցուցադրվի հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Խաս Փուշ» (1928 թ․) ֆիլմը՝ 35 մմ ժապավենային տարբերակով։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը МоМА-ի հետ համագործակցության արդյունքում ցուցադրության նպատակով թանգարանին է տրամադրել

Երաժշտական և արվեստի դպրոցների մեթոդիստ-մանկավարժներն այցելել են ՀՀ մարզեր

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի մեթոդիստ-մանկավարժները, ինչպես նաև բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առաջատար հրավիրյալ մասնագետները 2023-2024 ուսումնական տարվա սեպտեմբերից «Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ» ծրագրի շրջանակում այցելել են ՀՀ մարզեր։ Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին հիմնադրամի մեթոդիստ-մանկավարժները

Մեկնարկում է «Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնը»

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ին, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կմեկնարկի «Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնը»: Փառատոնն իրականացնում է Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ ՀՀ Արարատի մարզպետարանի և Հայաստանի թատերական գործիչների միության համագործակցությամբ:

Միջոցառումներ՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին

Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կմեկնարկեն նոյեմբերի 1-ին։ Կոմպոզիտորի տուն-թանգարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում կոմպոզիտորի շիրիմի մոտ հարգանքի

«Ակունքներ» նախագիծը շարունակվում է. համերգով հանդես կգա Արսեն Գրիգորյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը: Ծրագրի շրջանակում նոյեմբերի 3-ին Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես կգա երգիչ Արսեն Գրիգորյանը (Գյումրու ժողգործիքների պետական

Լրագրողների հավատարմագրում՝ սամբոյի աշխարհի առաջնության լուսաբանման նպատակով

Սամբոյի միջազգային ֆեդերացիան և Հայաստանի սամբոյի ֆեդերացիան սկսում են ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրում նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնության լուսաբանման նպատակով։ Հավատարմագրման համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և լրացնել տվյալները՝ անգլերենով: Տվյալները

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնի շրջանակում կցուցադրվի 74 ֆիլմ՝ 28 երկրից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ «Ռոլան Բիկով» հիմնադրամը (նախագահ՝ Նունե Մանուկյան) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Հայաստանում կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնը: Այս