Լուրեր
Երևանում շարունակվում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը

Երևանի «Միկա» մարզահամալիրում շարունակվում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ռինգ դուրս կգա Հայաստանի 7 ներկայացուցիչ և կպայքարի քառորդ եզրափակչի ուղեգրի համար: Ցերեկվա մրցահերթում՝ ժամը 14:00-ից, 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը կանցկացնի իր

Թբիլիսիում բացվել է Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակ

Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում Թբիլիսիում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Թբիլիսիի սակրեբուլոյի

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառին: Համաշխարհային ճանաչում ունեցող տոնավաճառին ավելի քան 60 հայ վարպետների 400 տեսակ ձեռագործ աշխատանքներ են

«Ակունքներ» նախագիծը շարունակվում է. համերգով հանդես կգա Կամո Սեյրանյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը: Ծրագրի շրջանակում նոյեմբերի 29-ին Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանը

Կարեն Գիլոյանն ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին: Մայամիում նոյեմբերի սկզբին տեղի ունեցած մենամարտում Միքայելյանը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Կոնգոյի ներկայացուցիչ, 35-ամյա Իլունգա

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ սուսերամարտի Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունից

Հայաստանի սուսերամարտի հավաքականի անդամներ Հակոբ Մանուկյանն ու Նարեկ Հովհաննիսյանն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիում նոյեմբերի 25-ին անցկացված Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Ճկասուսեր զենքաձևում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Նարեկ Հովհաննիսյանը՝ 3-րդ հորիզոնականը: Հայաստանի ներկայացուցիչներն առաջնությանը

Հայկական գորգագործության դասընթաց՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում

Վարշավայի թագավորական ամրոցի գորգերի սրահում տեղի է ունեցել «Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» կրթամշակութային ծրագրի բացման պաշտոնական արարողությունը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ համագործակցելով

Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում ավարտված աշխարհի առաջնությունում

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտվել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակել են 14-18 տարեկան տղաներ և աղջիկներ: Հայաստանն այս առաջնությունում ներկայացրել են 10 շախմատիստներ: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց են տվել Բենիկ Ագասարովն ու Ռոբերտ Փիլիպոսյանը: Մինչև

Բացվել է «Մատենադարան. լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցահանդեսը

Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում բացվել է «Մատենադարան. լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցահանդեսը։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը։ Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝