Օլիմպիական խաղերի չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի անվանի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհրդի կողմից ճանաչվել է Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։
Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն արժանացել է ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։
Այս մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: