Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում 2025 թ. հունիսի 4-6-ը տեղի է ունենալու պարի միջազգային և ֆոլկլորային փառատոն, որին կարող են մասնակցել ժողովրդական պարերի խմբեր:

Փառատոնին դիմելու վերջնաժամկետը 2025 թ. մայիսի 1-ն է:

Հայաստանի ժողովրդական պարի խմբերը մասնակցության հայտ ներկայացնելու դեպքում այդ մասին պետք է տեղեկացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ զանգահարելով (+374) 10-599-629 հեռախոսահամարով:

Փառատոնի մասնակցության և դիմելու վերաբերյալ տեղեկատվությունը կցվում է: