Լուրեր
Պետական ծրագրերով աշխատանքներ են ընթանում շուրջ 100 կրթական հաստատություններում

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիներին իրականացնել 300 դպրոցի և 500 նախադպրոցական հաստատության հիմնանորոգում, վերանորոգում և կառուցում: Ներկայում պետական տարբեր ծրագրերով շուրջ 100 կրթական հաստատություններում ընթանում են նախագծման, նորոգման և կառուցապատման աշխատանքներ:

Սոցիալական նշանակության նախագծերի մրցույթ երիտասարդների համար

ՌԴ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ​​ինստիտուտն ազգային-ռուսական (սլավոնական) բուհերի հետ անցկացնում է Սոցիալական նշանակության նախագծերի մրցույթ։ Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ դրան կարող են մասնակցել միայն արդեն իսկ իրականացված նախագծերը. դրանք պետք է սկսված լինեն

Հաստատվել է բուհերի 2022/2023 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել հաստատելու բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Համաձայն ընդունված որոշման՝ դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի

Կառավարությունը հաստատել է «Հանրակրթության մասին» օրենքում արմատական փոփոխություններ իրականացնելու նախագիծը

Կառավարության՝ նոյեմբերի 25-ին կայացած նիստում հավանության է արժանացել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում են նոր, արմատական բարեփոխումներ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության,

Կայացել է Արևելյան գործընկերության 5-րդ երիտասարդական ֆորումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նոյեմբերի 24-ին մասնակցել է Սլովենիայի նախագահության կազմակերպած «Երիտասարդության դերը ժողովրդավարության գործընթացներում» խորագրով Արևելյան գործընկերության 5-րդ երիտասարդական առցանց ֆորումին: Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ

Հանրային քննարկման է դրվել երեխաների՝ դպրոց ընդունելության, տեղափոխության, ժամկետից ուշ ընդգրկման հարցերը կարգավորող կարգի նոր նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ այդ երեխաների կրթությունը կազմակերպելու և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ դպրոց տեղափոխելու ու ազատելու հարցերը կարգավորող

Վարչապետի մոտ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝ նշելով,

Հուշագիր՝ կադրերի պատրաստման ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցության զարգացման մասին

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության շրջանակում այսօր առցանց ձևաչափով տեղի է ունեցել ‹‹Կադրերի պատրաստման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության զարգացման մասին›› հուշագրի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ էկոնոմիկայի,