Լուրեր
III դպրոցական գիտահետազոտական գիտաժողով՝ «Հնարավորությունների հարթակ»

Ապրիլի 22-ին տեղի կունենա «Հնարավորությունների հարթակ» III դպրոցական գիտահետազոտական գիտաժողովը: Գիտաժողովին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-12-րդ դասարանների աշակերտները։ ՀՀ մարզերից և այլ երկրներից դիմող աշակերտները կարող են մասնակցել հեռավար։ Կարելի է ներկայացնել ինչպես անհատական, այնպես էլ

Դառնալ ուսուցիչ. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հրավիրում է համագործակցության

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը սիրով հրավիրում է տարբեր ոլորտների մասնագետների՝ իրացնելու իրենց մասնագիտական հմտությունները, բացահայտելու իրենց ներուժն ու երեխաներին ապահովելու կրթական հավասար հնարավորություններով՝ դառնալով ուսուցիչ և աշխատելով մարզային համայնքներում բնակվող աշակերտների հետ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ և

Դասընթացի շրջանակում կվերապատրաստվեն դպրոցների 3000-ից ավելի տնօրեններ և փոխտնօրեններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է «ՀՊՉ ութ հիմնարար կարողունակություններ. տեսագործնական դասընթաց» ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրն իրականացվում է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի համագործակցությամբ ու համաֆինանսավորմամբ: Ծրագրի

Վահրամ Դումանյան. «Գիտաֆանտաստիկ թվացող մտահղացումները գիտության շնորհիվ երբեմն դառնում են իրականություն»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը պարգևներ է հանձնել «Համադպրոցական գիտության փառատոն 2022» մրցույթի հաղթողներին: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, մրցույթներին մասնակցած դպրոցականներ և

Ժաննա Անդրեասյանն այցելել է Տավուշ` դիտարկելու Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման ընթացքը

ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման ընթացքը դիտարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Տավուշի մարզում: Մոնիթորինգային խմբի հետ Տավուշ են

Միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոց՝ ուսանողների և երիտասարդների համար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՄԱԿ-ի GRACE նախաձեռնությունը հրավիրում են մասնակցելու «Միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոց ուսանողների և երիտասարդների համար» կրթական ծրագրին: Ամառային դպրոցը նախատեսված է 18-29-ը տարեկան, անգլերենի գերազանց իմացությամբ և թեմայով հետաքրքրված երիտասարդների համար: Դիմելու վերջնաժամկետը 2022 թվականի ապրիլի

Կարևորվել են որակյալ կրթության ապահովումը և բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի պետական համալսարան և հանդիպում ունեցել գիտական խորհրդի անդամների հետ: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով նախագահին հրավերն ընդունելու համար, նշել է, որ արդեն ձևավորված

Փոփոխվել են «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլի ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել դպրոցականների 2021-22 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային), հանրապետական փուլերի ժամկետները հաստատելու մասին հրամանում: Ըստ այդմ՝ մարտի 20-22-ին նախատեսված «Հայոց լեզու» առարկայի օլիմպիադայի հանրապետական

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և «ՀայՓոստ»-ը հուշագիր են ստորագրել

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Նոր համագործակցությունը արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար, կնպաստի ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական