ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է 2022-2023 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների արդյունքները, ամփոփիչ տվյալները, անդրադարձել հեռակա ուսուցմամբ ընդունելության
Իսրայելի բարձրագույն կրթության խորհուրդը և գիտությունների ակադեմիան հայտարարում են հետդոկտորական կրթաթոշակի տրամադրման միջազգային մրցույթ։ Կրթաթոշակները կտրամադրվեն երկու տարի ժամկետով գիտության բոլոր՝ հումանիտար և հասարակական ոլորտների համար: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. հոկտեմբերի 1-ն է: Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների 2022 թվականի վերապատրաստման ծրագրի պաշտոնական մեկնարկը: Այս տարվա ծրագիրն անցկացվում է համակցված (առկա և հեռավար) ձևաչափով: Ծրագրի մեկնարկի առիթով ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել էին առկա վերապատրաստմանը մասնակցող
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել hանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգի նախագիծը: Նախագծի նպատակն է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հաշվառված և առողջական վիճակի պատճառով դպրոց հաճախել չկարողացող, հետևաբար կրթության
2022 թվականի սեպտեմբերի 11-23-ն Իսրայելի «MASHAV» կրթական կենտրոնը կազմակերպում է «Կլիմայի փոփոխության կրթական ռազմավարությունները տարրական և ավագ դպրոցներում» խորագրով միջազգային դասընթաց: Հրավիրող կողմը հոգում է դասընթացի արժեքը, ներքին փոխադրումը, առողջապահական ապահովագրությունը և կեցությունը: Հայտադիմումի ձևը և այլ մանրամասներ կարելի
ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա են ուսուցիչների թափուր հաստիքներ, և առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի
«Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամը (CZI) հայտարարել է պատկերների մշակման նպատակով տեխնոլոգիաների, մեթոդների, հարթակների կամ կրթական ռեսուրսների ներդրման
Գործադիրի նիստում այսօր հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Սահմանված կարգով այն կներկայացվի Ազգային ժողով՝ հաստատման: Հարցը