ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ուսուցչական կազմակերպություններին՝ մասնակցելու կազմակերպությունների ընտրության մրցույթին՝ «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:

Տեղեկացնենք՝ մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվում է երկու ներկայացուցիչ։

Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար մինչև օգոստոսի 1-ը անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները, ինչպես նաև ձևաչափի լրացված տարբերակը:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։