Լուրեր
Հուլիսի 19-26-ը տեղի կունենա բուհերի թափուր տեղերի մրցույթի հայտագրումը

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ից մեկնարկել է բուհերի այս տարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի հայտագրումը: Մինչև հուլիսի 26-ը դրական միավորներ ստացած, սակայն առաջին հայտով մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իրենց

Քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելությունը կմեկնարկի հուլիսի 20-ից

ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում կբացվի հուլիսի 20-ին՝ ժամը 09։00-ից։ Համակարգում ներկայացված կլինեն Հայաստանի Հանրապետության բոլոր քոլեջներն ու ուսումնարանները։ Փաստաթղթերի ընդունման համար համակարգը բաց

Հաղթարշավ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում. ՀՀ թիմը նվաճել է 6 մեդալ

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Նորվեգիան էր, երկու տեսական փուլերով և առկա ձևաչափով անցկացվել է հուլիսի 6-16-ն Օսլո քաղաքում։ Օլիմպիադային մասնակցել է 104 երկրի 589

Վարկային ծրագրի միջոցներն ուղղվելու են կրթական հաստատությունների բարելավմանը

ՀՀ կառավարությունը հուլիսի 14-ին կայացած նիստում հավանություն է տվել Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին, որը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրվել էր հունիսի 9-ին: Համաձայնագրի համաձայն՝ 22 մլն 600 հազար եվրո գումարի չափով

Հայաստանի ներկայացուցիչը Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայում նվաճել է բրոնզե մեդալ. հայտնի են ամփոփիչ արդյունքները

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել են Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողների անունները։ Պատվավոր առաջին տեղը գրաված մասնակիցներին օլիմպիադայի ոսկե մեդալները հանձնել է

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցները ԵՊՀ-ում ներկայացրել են թիմային գիտական նախագծեր

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի աշակերտական պատվիրակությունների անդամներն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել են «Միջազգային խմբային աշխատանք» մրցույթին, որտեղ նրանք ներկայացրել են թիմային գիտական նախագծեր և պաստառներ։ Նոր ձևաչափով անցկացվող այս միջոցառմանը մասնակցել են գիտությամբ

Նախագիծ. բուհերի հեռակա ուսուցմամբ ընդունելության քննությունները կկազմակերպի ԳԹԿ-ն

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոններում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ներկայացված նախագծով առաջարկվում է բուհերում հեռակա ընդունելությունն իրականացնել նույն՝ միասնական մոտեցմամբ, որը կիրառվել է առկա ուսուցման ընդունելության

Կենսաբանության 33-րդ միջազգային oլիմպիադայի մասնակիցներն այցելել են «էրեբունի» թանգարան և Մատենադարան

Հայոց պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով այսօր Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցներն այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարան, այնուհետև ճանաչողական էքսկուրսիա իրականացրել Մեսրոպ Մաշտոցի անվան

Պարզաբանում. dimord.am կայքում ավարտական վկայականները հնարավոր կլինի ներբեռնել հուլիսի 20-26-ը

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն դիմորդները, որոնք չեն հասցրել կրթության ավարտական վկայականները ներբեռնել dimord.am կայքում, կարող են դրանք մուտքագրել հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում: Այս փուլում հանրակրթական, նախնական և միջին