Լուրեր
10,8 մլն դրամ՝ Համահայկական հայագիտական օլիմպիադայի կազմակերպման համար

ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվել է 10,8 մլն դրամ՝ Համահայկական հայագիտական օլիմպիադայի կազմակերպման համար: Օգոստոսի առաջին կեսին անցկացվելիք օլիմպիադային կմասնակցեն շուրջ 90 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Համահայկական հայագիտական օլիմպիադաները 2003 թվականից պետական ծրագրերի շրջանակում երկու տարին մեկ կազմակերպվող միջոցառումներն

e-ITEC ծրագրի շրջանակում մեկնարկում են առցանց դասընթացներ

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (e-ITEC) ծրագրին զուգահեռ, մեկնարկում է նաև առցանց դասընթացներ՝ on-site ITEC courses (թեմաների և ժամկետների վերաբերյալ տեղեկությունը կցվում է): Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել

Շարունակվում է հայ դպրոցականների օլիմպիական հաղթարշավը. 2 բրոնզե մեդալ՝ Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 12-18-ն առցանց ձևաչափով անցկացվել է Աշխարհագրության 18-րդ միջազգային օլիմպիադան, որի ընթացքում ՀՀ թիմը նվաճել է 2 բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալների են արժանացել Ռուբեն Սարգսյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան, 12-րդ դաս․) և Հովհաննես Ստեփանյանը (Արմավիրի մարզ, Նոր Արտագերսի մ/դ, 12-րդ

Սփյուռքի հայկական կրթօջախների մանկավարժների վերապատրաստումն իրականացվելու է առկա և հեռավար ձևաչափերով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական դպրոցների մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը կանցկացվի համակցված (առկա և հեռավար) ձևաչափերով: Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ,

10 բնակավայրերում կկառուցվեն մոդուլային կրթահամալիրներ և դպրոցներ

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում կատարվել են փոփոխություններ և լրացումներ: Ըստ այդմ` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական ուսումնական հաստատությունների մոդուլային շենքերի կառուցման ծրագրով ՀՀ

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Քիմիայի միջազգային օլիմպիադայից

Հուլիսի 10-18-ը տեղի է ունեցել Քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Չինաստանն էր։ Հայաստանի թիմի 4 մասնակիցները ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ: Հայաստանի աշակերտական թիմի անդամ, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ

Հանդիպման օրակարգում՝ հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես՝ Հայաստանում

3 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից

Հուլիսի 10-17-ը տեղի է ունեցել Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադան, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էին 5 աշակերտներ, նվաճել է 3 բրոնզե մեդալ: Մասնակիցներից երկուսն արժանացել են գովասանագրերի: Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել են

Պարզաբանում՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին ներկայացվող աշխատանքային ստաժի պահանջների վերաբերյալ

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ, որով տնօրենի պաշտոնին հավակնորդների համար սահմանվում են մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի աշխատանքային ստաժի պահանջները, Հայաստանի իրավական ակտերի տեղեկատվական համակարգում հրապարակվել է պաշտոնական պարզաբանում