Լուրեր
Շուրջ 7000 ուսանողի կտրվի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 590 մլն 440 հազար դրամ՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին, նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու նպատակով։ Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ

Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. Կառավարությունը հաստատել է բուհերի ընդունելության նոր կարգը

Բուհերի դիմորդներն այս տարի ընդունելության հայտագրման առաջին փուլում կընտրեն մեկ բուհ` մեկ մասնագիտություն, անվճար և վճարովի համակարգերը միաժամանակ: Կառավարությունն ապրիլի 1-ի նիստում հաստատել է բուհերի ընդունելության կարգում փոփոխություն կատարելու մասին որոշումը: Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է,

Կրթական բարեփոխումները՝ ի նպաստ որակյալ և մրցունակ կադրերի պատրաստման

Հայաստանում ընթանում են հետբուհական կրթության բարեփոխումներ: «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք բարձրագույն կրթության համակարգում ընդգրկելով որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PHD)։ Պետությունը նախատեսում է խիստ պահանջներ ներկայացնել գիտական

Կամրջելով կրթությունն ու աշխատաշուկան. քննարկում Edu2Work հարթակի վերաբերյալ

«Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել միջգերատեսչական առցանց հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Edu2Work հարթակի և ծրագրի արդյունքների կիրառելիությունը փաստահենք քաղաքականությունների մշակման համար։ «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրի երեք հիմնական մասնակիցներն են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական

Մշտադիտարկման այցերը շարունակվել են Արմավիրի մարզի 5 նախակրթարաններում

ՀՀ Արմավիրի մարզի 5 ուսումնական հաստատությունների հենքի վրա 2016 և 2020 թթ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում»

Երաշխավորվել է 5 վերապատրաստող կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Հրամանի համար

Կարեն Թռչունյանն այցելել է ՀՖԿՍՊԻ. քննարկվել են բուհի զարգացման հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ պարոն Կարեն Թռչունյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ծանոթանալու բուհական միջավայրին, գործունեությանը և ընթացիկ խնդիրներին: Նախարարի տեղակալը ռեկտոր

Մեկ տարի COVID-ի հետ. նախարարական բարձրաստիճան հանդիպմանը քննարկվել են համավարակի մարտահրավերները

Կայացել է «Մեկ տարի COVID-ի հետ. առաջնահերթությունը տալով կրթության վերականգնմանը՝ մեղմացնելու աղետի հետևանքները սերունդների համար» նախարարական բարձրաստիճան հանդիպումը, որի շրջանակում տեղի են ունեցել երեք զուգահեռ առցանց նստաշրջաններ: Միջոցառմանը մասնակցել են կրթության նախարարներ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ

Երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ՝ Վորոնեժում կայացած «Ռոբոարտ-2021» մրցույթ-փառատոնից

2021 թվականի մարտի 22-28-ը Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում առցանց ձևաչափով տեղի է ունեցել «Ռոբոարտ-2021» միջշրջանային ռոբոտաշինության մրցույթ-փառատոնը, որի կազմակերպիչն էր «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը»։ Միջոցառմանը ներգրավված էին 1000-ից ավելի մասնակիցներ Ռուսաստանի 48 շրջաններից, Բելառուսից, Ղազախստանից և Հայաստանից։ Հայաստանը