Լուրեր
Գործադիրը հավանություն է տվել միջազգային համագործակցությունը խթանող փաստաթղթերի

ՀՀ կառավարության որոշմամբ այսօր գործադիրը հավանություն է տվել միջազգային համագործակցությունը խթանող մի շարք փաստաթղթերի։ Մասնավորապես, Կառավարության նիստում հավանության է արժանացել 2020 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Անկախ պետու­թյունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործու­նեու­թյան

Ուսուցիչների ատեստավորման փաստաթղթերի հավաքագրումը կիրականացվի էլեկտրոնային տարբերակով

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային, որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման, ինչպես նաև ատեստավորման միջոցով որակավորում

Սլովակիայի Ազգային կրթաթոշակային ծրագիր

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարում է Ազգային կրթաթոշակային ծրագիր՝ ուսանողների, հետազոտողների (PHD students), համալսարանների դասախոսների և արվեստագետների համար: Կրթական ծրագրին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները: Ծրագրի վերաբերյալ առավել

Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՊՏՀ-ի և Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնի միջև

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որն ազդարարել է ոչ ֆորմալ կրթության ոլորտում կողմերի միջև արդյունավետ համագործակցության մեկնարկը։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նշել է, որ Տնտեսագիտական

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի շրջանակում ընդունում է մասնակցության հայտեր: Դասընթացն ուղղված է երիտասարդական աշխատանքով զբաղվող մասնագետներին, երիտասարդների հետ գործնականում աշխատողներին և նրանց, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը: Դասընթացը

Քննարկվել են նորարար նախագծերը պետական ծրագրերում ընդգրկելուն առնչվող հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը աշխատանքային հանդիպում են ունեցել «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» (FAST) ներկայացուցիչների հետ:

Լույս է տեսել «Նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության հոգեբանամանկավարժական պրակտիկում» ձեռնարկը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության և Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական կրթության

Ի գիտություն տարկետում ստացած քաղաքացիների

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ տարկետում ստացած քաղաքացիներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է․ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ ստացած տարկետման

Պատերազմի մասնակից ուսանողները և այլ սոցիալական խմբերը կշարունակեն ստանալ ուսման վարձի զեղչ նոր կարգով

Մարտական գործողություններին մասնակից ուսանողներին, մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն, համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունած որոշման, հատկացվել է մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում: Այս