Լուրեր
Առաջարկվում է տարրական դասարանների անվճար դասագրքերով ապահովել նաև ոչ պետական դպրոցներին

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նախագահ և նախաձեռնության հեղինակ

«Ներգրավված քաղաքացի» դասընթացը կներդրվի ևս 6 բուհում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ներկա է գտնվել «Ընտրական համակարգերի միջազգային հաստատության» հայաստանյան գրասենյակի («ԱՅ ԷՖ Ի ԷՍ») և ՀՀ մի շարք բուհերի միջև «Ներգրավված քաղաքացի» ուսումնական դասընթացի ներդրման վերաբերյալ հուշագրի ստորագրման միջոցառմանը:

Համագործակցության նոր էջ՝ ԵՊՀ-ի և Թյանջինի նորմալ համալսարանի միջև

Երևանի պետական համալսարանի և Թյանջինի նորմալ համալսարանի միջև ստորագրվել է փոխգործակցության համաձայնագիր: Համաձայն փաստաթղթի՝ երկու համալսարանները կիրականացնեն դասախոսների, հետազոտողների և ուսանողների փոխանակման ծրագրեր, կփոխանակեն գիտական, մասնագիտական գրականություն, պարբերականներ և այլ նյութեր, ինչպես նաև կկազմակերպեն համատեղ հետազոտական

Վահագն Խաչատուրյանն ընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների՝ նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգային առաջին հարցը ՀՊՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունն էր: Նիստը վարել է

Հայտնի են 2022 թվականի 1-ին քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2022 թվականի 1-ին քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 1-ին քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 15-ից մինչև

ՀՊՏՀ-ին շնորհվել է «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճան»

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին շնորհել է «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճան» (HR Excellence in Research award)։ ՀՊՏՀ-ն հայաստանյան բուհերից առաջինն է, որն արժանացել է այս տիտղոսին և հաջողություն գրանցել EURAXESS համաեվրոպական

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի նոր շրջափուլը

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի (Participation Programme) 2022-2023 թթ. շրջափուլը: Նոր շրջափուլի շրջանակում կազմա­կերպության յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել մինչև յոթ ծրագրային առաջարկ՝ ամբողջական կամ մասնակի ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Ծրագրային առաջարկները պատշաճ կերպով կազմակերպությանը ներ­կայացնելու

Տրվել է «Աշխարհը` Սերբիայում» ծրագրի մեկնարկը

Մեկնարկել է Սերբիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարության՝ 2022-2023 թթ. ուսումնական տարվա «Աշխարհը` Սերբիայում» ծրագիրը, որի շրջանակում Սերբիայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակ: ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2022 թվականի փետրվարի 15-ը ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-17:00-ը (ընդմիջում`

Նախագիծ. դիմորդը միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգում փոփոխություններ կատարելու