Լուրեր
Վահրամ Դումանյանը հետևել է «ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարի ընթացքին

Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ կազմակերպել է «ՉեսսՄուդ» շախմատի միջազգային մրցաշարը: Ծաղկաձորում ընթացող մրցաշարին մասնակցում է 12 երկրից ավելի քան 200 շախմատիստ, այդ թվում` 25 միջազգային գրոսմայստեր, 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ:

Կներդրվի նոր՝ «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությունը

ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն մասնա­գիտա­կան կրթու­թյան մասնագիտությունների և որակավորումների ցանկի «Միջոլորտային մասնագիտություններ» բաժինը լրացվել է «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությամբ, որի ուսումնառության արդյունքում շրջանավարտներին կշնորհվի «Իրավական ուսումնասիրությունների մագիստրոս» որակավորումը։ Իրավական ուսումնասիրությունների մագիստրոսի որակավորումը և «Իրավական

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է բուհերի Գյումրու մասնաճյուղեր

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Մ. Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանում կայացած հանդիպումից հետո այցելել է նաև ՀՀ պետական բուհերի՝ Գյումրիում գործող մասնաճյուղեր: Նախարարի տեղակալն ու ԿԳՄՍՆ

Տնտեսագիտական համալսարանի բակում կայացավ Աշխատանքի տոնավաճառ՝ 50-ից ավելի գործատուների և շուրջ 4000 աշխատանք փնտրողների մասնակցությամբ

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում տեղի է ունեցել Աշխատանքի տոնավաճառ, որ կազմակերպվել էր Տնտեսագիտական բուհի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նույն նախարարության Միասնական սոցիալական ծառայության համատեղ ջանքերով։ ՀՊՏՀ

Վահրամ Դումանյան. «Մենք՝ բոլորս, մտածողությամբ, վարքով, գիտելիքներով, արժեքային համակարգով մեր ուսուցիչների քրտնաջան աշխատանքի արդյունք ենք»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ուսուցչի օրվա առիթով «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ պարգևներ է հանձնել հանրակրթական դպրոցների և նախնական արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժների: Միջոցառմանը

Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը

ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2021 թվականին ստանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Այդ նպատակով այսօր Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը:

Կարեն Թռչունյան․ «Ամենակարևորը որակյալ կրթությունն է, ոչ թե ռեկտորի ընտրությունը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների խնդիրներին: Այցին մասնակցել է Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը։ Նախարարի տեղակալը շրջել է մարզկենտրոն Գյումրիում

Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի և «Էյ Թի Փի» հիմնադրամի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջև այսօր ԿԳՄՍՆ-ում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն