Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր մեկնարկել է «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական երկօրյա գիտաժողովը` նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին: Գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ 2023-2024 ուսումնական տարում իրականացրել են կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատրյանի 120-ամյակներին: Մրցույթն անցկացվել է ՀՀ դպրոցների և արտերկրի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 25-31-ը կիրականացնի «Թատերական շաբաթ» նոր ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ «Թատերական շաբաթ» ծրագիրն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը։ Ծրագրի շրջանակում մարտի 22-ին կայանալու է
Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ մարտի 20-ին նշում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Օրվա շրջանակում Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մասնակցությամբ: Ծրագրում ընդգրկված են եղել Կլոդ Դեբյուսի, Մորիս Ռավելի,
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը ապրիլ-հունիս ամիսներին անցկացնում է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը: Մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է աշխարհում խաղաղությանը՝ պատերազմի և բռնության բացառմանը։ «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է ճարտարապետության նվիրյալ, հայ ճարտարապետության գիտական պատմության հիմնադիր Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրությունը։ Հավաքածուն ներկայացնում է Թորամանյանի՝ Անիում և Հայաստանի տարբեր շրջաններում ծավալած գործունեությունը՝ կատարած չափագրությունները, ճարտարապետական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ անցկացնում է «Հայ կոմպոզիտորական արվեստի» 15-րդ փառատոնը։ Փառատոնի շրջանակում մարտի 14-28-ը կներկայացվեն 20-րդ դարի մեծանուն և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Տեղեկացնենք,
ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն այս տարի առաջին անգամ կազմակերպել է համահայկական մանկապատանեկան մրցույթ՝ ուղղված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը: Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական հարթակի համատեքստում՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում։