Հունիսի 29-ին` ժամը 15:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի կունենա Գեորգի Բուդաղյանի «Դիտարկումներ Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գրքի շնորհանդես-գինեձոնը: Գիրքը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին: Մեծ դիրիժորն ու սպենդիարյանագետը՝ Գեորգի Բուդաղյանը, այդ հիմնարար աշխատությունը ստեղծել է
Հայաստանի պատմության թանգարանը հուլիսի 1-ից կներկայացնի «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվելու են Հայաստանի պատմության թանգարանի հիմնական հավաքածուից ընտրված տարազային ցուցանմուշներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիվային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվելու հանրությանը:
Հայաստանը կունենա Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղով մարզադաշտ: Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Առաջին կանգառն Աբովյան քաղաքն էր. փոխնախարարը ծանոթացել է Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի
Առավոտ կանուխ վերկացից մինչև կրակային պատրաստություն, ռազմարվեստի պատմության ուսուցումից մինչև վրանային պայմաններում գործնական հմտությունների ձեռքբերում. առաջիկա օրերն աշակերտները կանցկացնեն զինվորական առօրյային և կարգուկանոնին համապատասխան: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները գործնական ճանապարհով ամրապնդելու և
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով մարզաշխարհի ավելի քան 30 ներկայացուցիչ արժանացել է «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչման՝ համաձայն ՀՀ մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցումներում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ: Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հայաստանի առաջատար ձյուդոիստ, 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի (73 կգ քաշային կարգ) ուղեգիրը: Ֆերդինանդ
Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Դեկկարտ» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև հուլիսի 16-ը: «Գեղատեսիլ Ծաղկաձորը երեխաների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացվում են կենտրոնի 4-12 տարեկան սաների աշխատանքները: Միջոցառման բացման ընթացքում իրենց պարային և
Լիմասոլում (Կիպրոս) ավարտվել է Եվրոպայի աթլետիկայի թիմային առաջնությունը, որի երրորդ խմբի մրցաշարին մասնակցել են հայ մարզիկները: Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատարներից Լևոն Աղասյանը, որը վերջերս նվաճել է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր, լավագույնն է եղել