Հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և բարերար «Այէթնոս» ՍՊ ընկերության միջև։ Ըստ հուշագրի՝ կողմերը,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանին, դերասաններ Զարուհի Հակոբյանին և Մարիաննա Դանիելյանին: Հանդիպմանը ներկա է
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի «Հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակում տեղի է ունեցել ժամանակակից սարքավորումներով հագեցած վերականգնման նոր լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը
Այսօր՝ Երևանի ժամանակով 15:00-ին, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի կունենա 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Հայաստանի դրոշակակիրներն են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: Մարզաշխարհի գլխավոր
Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկա է գտնվել «Ուգո Նեսպոլո. ֆլորիլեջիո» ցուցադրության բացմանը: Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համագործակցությամբ՝ առաջին անգամ Հայաստանում ներկայացնելով յուրահատուկ «ծաղկաքաղ» իտալական արդի արվեստի վառ ներկայացուցչի հարուստ
Սիրելի՛ մարզիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ բոլորիս 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ: Մարզաշխարհի այդ կարևորագույն իրադարձությանը պատրաստվում էինք դեռևս անցյալ տարի, սակայն համավարակը, ի թիվս այլ իրադարձությունների, կանխեց այս միջոցառումը ևս: Վերջին մեկ
ՀՀ Լոռու մարզի Դսեղ համայնքում գտնվող Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրի տարածքում իրականացվում են հուշարձանների՝ փլատակներից մաքրման և պեղման, ինչպես նաև չափագրման ու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը սահմանված կարգով մրցույթ էր հայտարարել Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրով ծրագրի շրջանակում Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը և «Arm.Strong Production» ընկերությունը, Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախումբն ու արտիստները մշակութային տարբեր ծրագրերով
ՀՀ կառավարության՝ այսօր կայացած նիստից հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն անդրադարձել է Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միավորման գործընթացին: Փաստելով, որ կա այդպիսի գաղափար, և դա