Լուրեր
Կյանքից հեռացել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի կոմպոզիտորի հարազատներին, բարեկամներին,

«Music ՋԵՄ» ձևաչափը՝ հայ հանդիսատեսի համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «ՄՈԴ ԱՐՏ» ՍՊԸ-ն օգոստոսի 27-ին կիրականացնի «Music ՋԵՄ» երաժշտական նախագիծը: «Music ՋԵՄ»-ն աշխարհում ընդունված և օրեցօր տարածվող երաժշտական ձևաչափ է, որտեղ հիմնական դերակատարները երաժշտական աշխարհի ներկայացուցիչներն են: Նրանք, անկախ ժանրային

Սանահին վանական համալիրում կշարունակվեն վերականգնման աշխատանքները

Դեռևս անցած տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհային ծրագրի (ֆինանսավորման) շրջանակում պատվիրակվել էին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող Սանահին վանական համալիրի հարավարևելյան հուշարձանախմբի՝ Սբ. Հարություն, Սբ. Հակոբ եկեղեցիների և Տուտեորդու խաչքարի ուսումնասիրման, նախագծային և վերականգնողական աշխատանքները։

«Այս հաղթանակի հաղորդած լիցքերը կփոխանցվեն մյուս ոլորտներ ևս». Վահրամ Դումանյանն ընդունել է Էլինա Դանիելյանին

Մարզաշխարհում գրանցվող յուրաքանչյուր հաղթանակ չափազանց կարևոր է հայ հասարակությանը դրական լիցքեր հաղորդելու և վստահություն ներշնչելու տեսանկյունից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր գերատեսչությունում հանդիպել

Կարատեիստ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների 48-րդ առաջնությունում Հայաստանի կարատեի հավաքականը նվաճել է մեկ բրոնզե մեդալ: Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայացած առաջնությունում Junior-76 կարգում երրորդ մրցանակին է արժանացել Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա մրցաշարում

Ի նպաստ մշակութային ժառանգության կենսունակության. Սիսիանի թանգարանում բացվել է խանութ-ցուցասրահ

Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի նախասրահը վերակազմակերպվել է խանութ-ցուցասրահի, որտեղ ներկայացված են Հայաստանի տարբեր մարզերից 25 արհեստագործների ձեռագործ աշխատանքներ: Վաճառասրահի բացումն իրականացվել է Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի (Միջազգային զարգացման գործակալություն) ֆինանսավորմամբ: Որպես

3 մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 3 մեդալ է նվաճել Ուֆայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում: Սահակ Հովհաննիսյանը և Կարեն Խաչատրյանը դարձել են արծաթե, իսկ Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիրներ: 67 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը պայքարը սկսել է

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվել է Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն: Ռումինիայի Յասի քաղաքում կայացած առաջնության վերջին տուրում Դանիելյանը հաղթել է Մայ Նարվային (Էստոնիա) և 11 տուրերի արդյունքում վաստակած 9 միավորով