Լուրեր
Իտալական մշակույթի շունչը Հայաստանում. բացվել է «Մեկ օր Պոմպեյում» խորագրով ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Մեկ օր Պոմպեյում» ծավալուն ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր

«Բոլոր ժամանակների տենորը». համերգ՝ նվիրված աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի 70-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «ԹԻ ԷՄ Փրոդաքշն»-ը նոյեմբերի 21-ին՝ ժամը 19։30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի համերգ՝ նվիրված աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի 70-ամյակին: Համերգին մասնակցում են օպերային հայ անվանի երգիչներ Հասմիկ Պապյանը, Գևորգ Հակոբյանը,

Հայտարարություն. երկարաձգվել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը երկարաձգել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը: Այժմ հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2021 թ. դեկտեմբերի 10-ը: Բիենալեն կկայանա Վենետիկում 2022 թ.: Մրցույթն անցկացվում է

ՀՖԿՍՊԻ-ն մեծարել է բուհի ուսանող, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանին

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում մեծարել են բուհի 3-րդ կուրսի ուսանող, հունահռոմեական ոճի ըմբշամարտի այս տարվա աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին: Արարողությանը ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և բուհի պրոֆեսորադասախոսական

Շախմատի թիմային ԵԱ. տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի հետ, կանայք պարտվեցին Ուկրաինային

Սլովենիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում երեկ՝ նոյեմբերի 18-ին, կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Ադրբեջանի հետ. գրանցվել է ոչ-ոքի՝ 2-2: Հավաքականի կազմում հանդես եկած բոլոր 4 շախմատիստներն էլ կեսական միավոր են վաստակել. Գաբրիել

Գյումրիի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչվել է Իսրայել Միլիտոսյանի անվամբ

Կառավարության՝ նոյեմբերի 18-ին կայացած նիստում որոշում է ընդունվել Գյումրիի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչել ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի

Կայացել է ՊՄՀՊ աշխատակիցների այցը Շիրակի մարզ. ուսումնասիրվել են մի շարք հուշարձաններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Շիրակի մարզ՝ Հառիճ և Արթիկ համայնքներում մի շարք հուշարձանների տեղազննման, հնագիտական պեղման և այլ խնդիրներ տեղում ուսումնասիրելու նպատակով։ Հառիճ համայնքի վարչական տարածքում գտնվող Հառիճավանք

Միջոցառումներ ՀՊՀ-ում՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի 180-ամյակին

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել հայ բանահավաքչության և ազգագրության հիմնադիր, հոգևոր և հասարակական գործիչ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին նվիրված միջոցառումների շարք: Ծրագիրը մեկնարկել է գիտաժողովով՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի կյանքին և գործունեությանը: Զեկուցումներով