Լուրեր
Մեկնարկում է «Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնը»

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ին, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կմեկնարկի «Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնը»: Փառատոնն իրականացնում է Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ ՀՀ Արարատի մարզպետարանի և Հայաստանի թատերական գործիչների միության համագործակցությամբ:

Միջոցառումներ՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին

Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կմեկնարկեն նոյեմբերի 1-ին։ Կոմպոզիտորի տուն-թանգարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում կոմպոզիտորի շիրիմի մոտ հարգանքի

«Ակունքներ» նախագիծը շարունակվում է. համերգով հանդես կգա Արսեն Գրիգորյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը: Ծրագրի շրջանակում նոյեմբերի 3-ին Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես կգա երգիչ Արսեն Գրիգորյանը (Գյումրու ժողգործիքների պետական

Լրագրողների հավատարմագրում՝ սամբոյի աշխարհի առաջնության լուսաբանման նպատակով

Սամբոյի միջազգային ֆեդերացիան և Հայաստանի սամբոյի ֆեդերացիան սկսում են ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրում նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնության լուսաբանման նպատակով։ Հավատարմագրման համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և լրացնել տվյալները՝ անգլերենով: Տվյալները

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնի շրջանակում կցուցադրվի 74 ֆիլմ՝ 28 երկրից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ «Ռոլան Բիկով» հիմնադրամը (նախագահ՝ Նունե Մանուկյան) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Հայաստանում կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնը: Այս

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 4-ին

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով նոյեմբերի 4-ին երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարին կմասնակցեն ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող

Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնի եզրափակիչ համերգը՝ հոկտեմբերի 31-ին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսին մեկնարկած Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնը հատում է եզրագիծը: Փառատոնի փակման համերգը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ,

ՀՀ նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի աշխատանքային խմբի հանդիպումը

Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) մշակույթի աշխատանքային խմբի (ՄԱԽ) հանդիպումը, որը նախագահում էր Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ