Լուրեր
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ

Սիրելի՛ գիտնականներ, գիտաշխատողներ, գիտական ոլորտի նվիրյալներ, Շնորհավորում եմ բոլորիդ Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ, որը հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից` հանուն խաղաղության և զարգացման: Ժամանակակից աշխարհի մարտահրավերները և մարդկության պատմության հետահայաց վերլուծությունը ևս մեկ անգամ հաստատում են,

Պետական ֆինանսավորմամբ 18 գիտական կազմակերպություն ձեռք կբերի 41 սարքավորում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթի շահառուների ցանկը: Մրցույթի արդյունքում հայաստանյան 18 պետական գիտական կազմակերպություններ և բուհեր

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նոյեմբերի 12-21-ը համերգներով հանդես կգա Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում: Հյուրախաղերը նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին:

Հրավեր՝ մասնակցելու թանգարանային արժեքների վերաբերյալ գիտագործնական դասընթացին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը համատեղ իրականացնում են «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ միասին նոյեմբերի 16-23-ը կազմակերպում է «Հնագիտական

Աշակերտները շարունակում են օգտվել «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրում» ծրագրից

ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել են 2023 թվականի «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագրի ընթացակարգը և ներգրավված թանգարանների ու թատրոնների ցանկը: Ծրագրի շահառուներն են ՀՀ պետական

ICCROM-ի Գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանում ներկայացվել են ԼՂ պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները

Հռոմում նոյեմբերի 2-3-ը կայացել է Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) Գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանը։ Նստաշրջանին Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել են ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Իտալիայում

Հերքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում