Լուրեր
ԿԳՄՍՆ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» ծրագիրը շարունակվում է. 2023 թ. տպագրվել է 6 գիրք

2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակվել է 6 գիրք։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին, նպատակն է Հայաստանի սահմաններից դուրս տարածել, հանրահռչակել հայկական մշակույթը, նպաստել պատմաիրավական

Տոնական օրերին ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների աշխատանքային ժամանակացույց

Տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն և կաշխատեն հետևյալ ժամանակացույցով. Սերգեյ Փարաջանովի թանգարան 2023 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-18:00-ն 2024 թ. հունվարի 1-ին՝ 10:00-18:00-ն 2024 թ. հունվարի 2-ին՝ 10:00-18:00-ն

Հաստատվել է համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու կարգը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման ապահովման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման և ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, հավելյալ եկամուտների գեներացման,

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ի նպաստ մշակութային կյանքի զարգացման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր Հայաստանում մշակութային կյանքի ու կազմակերպությունների զարգացման, արտերկրում հայկական ժամանակակից արվեստի ներկայացման ու հանրահռչակման նպատակով։ ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել

Տոնական համերգներ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Pour toi Arménie» խորագրով համերգը: Երեկոյի ընթացքում կհնչեն Ազնավուրի հայտնի ու սիրված երգերը: Համերգի հատուկ հյուրն է լիբանանցի երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր Ղասսան Յամմինը,

Այգեշատի Թարգմանչաց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցիների վերականգնման աշխատանքներն ավարտվել են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց (7-րդ դար) և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար) եկեղեցիների վերականգնման՝ 2023 թվականի համար նախատեսված աշխատանքներն ավարտվել են։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության

Մշակութային օջախները նախատեսել են տոնական ծրագրեր դպրոցահասակների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թատրոնները, թատերահամերգային կազմակերպությունները և թանգարանները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների շրջանակում դպրոցահասակ երեխաների համար նախատեսել են մի շարք տոնական միջոցառումներ: Ձմեռային արձակուրդի օրերին դպրոցահասակ երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու թանգարանների կողմից

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրվում են առաջարկներ

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ: Հոբելյանական միջոցառումների առաջարկները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ

Արամ Խաչատրյանի 120-ամյակը նշանավորվել է նամականիշի մարմամբ

Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում կոմպոզիտորի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական